Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի արդյունքում՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը և 40.000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր , որ 2011 թվականի նոյեմբերին Ռ . Կ .- ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 40.000 քմ մակերեսով հողամասի ՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում , մինչդեռ երկրորդ մասնակից Գ . Ս .- ն փաստացի մրցույթին չի մասնակցել։ Միաժամանակ , քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։ Ուսումնասիրության արդյունքում , Կոտայքի մարզի դատախազությունը , հաշվի առնելով , որ հողամասի վարձակալության մրցույթում Ռ . Կ .- ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ , Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավարին միջնորդագիր էր հասցեագրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։ 2026 թվականի հոկտեմբերի 2- ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման հիման վրա ՝ Չարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 40.000 քմ մակերեսով հողամասը , որը ներառված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում :
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դատախազական ներգործության արդյունքում՝ ՀՀ բնության հուշարձանների ցանկում ներառված «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40.000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի արդյունքում՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը և 40.000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2011 թվականի նոյեմբերին Ռ.Կ.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 40.000 քմ մակերեսով հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ջորջիա նահանգում ընտանեկան վեճի հետևանքով տեղի ունեցած հրաձգության ընթացքում հինգ մարդ է զոհվել. NYT
Shant News / 30 minutes ago

Զինծառայողների վարժանքները գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով. Պապիկյան
Shant News / 49 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին
Shant News / 1 hour ago

Yandex-ը նախազգուշացրել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով ծառայությունների աշխատանքում խափանումների մասին
Shant News / 1 hour ago
Related coverage

Կրակոցներ` Երևանում․ կան վիրավորներ
ABC Media / 1 hour ago
«Թռիչք» սառույցի վրայով. 80-ամյա Արշալույսի երազանքի իրականացումը
Mediamax / 12 hours ago

Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը
168 Jham / 13 hours ago

Բաց հարթակ․ Պատրաստ եմ վերադառնալ Հայաստան ու հայկական բեմ. Հայկազյան
Public Television of Armenia — 1Lurer / 16 hours ago