Գործադիրը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը: Ըստ հիմնավորման՝ կոնվենցիան ժամանակակից տեսալսողական արդյունաբերության զարգացմանն ուղղված կարևոր միջազգային իրավական գործիք է, որը նպատակ ունի խթանել սերիալների համատեղ արտադրությունը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ապահովել ստեղծարար ոլորտների կայուն զարգացումը։ Կոնվենցիան առաջին համապարփակ միջազգային փաստաթուղթն է, որը կարգավորում է հեռուստատեսային և առցանց հարթակների համար նախատեսված սերիալների համատեղ արտադրության գործընթացները՝ սահմանելով համագործակցության ընդհանուր սկզբունքներ և նպաստելով մասնակից երկրների միջև համադրելի և կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորմանը։ ՀՀ-ի կողմից կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի՝ զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, ինչպես նաև այլ գործընկեր երկրների հետ տեսալսողական ոլորտում, խթանել հայաստանյան արտադրողների մասնակցությունը միջազգային համատեղ նախագծերին, ընդլայնել հայկական սերիալների արտադրության և տարածման հնարավորությունները միջազգային շուկաներում, ապահովել ոլորտում եվրոպական լավագույն փորձի և չափանիշների ներդրում, բարձրացնել Հայաստանի տեսալսողական արտադրանքի մրցունակությունն ու ճանաչելիությունը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գործադիրը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը
Ըստ հիմնավորման՝ կոնվենցիան ժամանակակից տեսալսողական արդյունաբերության զարգացմանն ուղղված կարևոր միջազգային իրավական գործիք է, որը նպատակ ունի խթանել սերիալների համատեղ արտադրությունը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ապահովել ստեղծարար ոլորտների կայուն զարգացումը։ Կոնվենցիան առաջին համապարփակ միջազգային փաստաթուղթն է, որը կարգավորում է հեռուստատեսային և […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ
Shant News / 22 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 22-00 | 10.10.2026
Shant News / 26 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Shant News / 29 minutes ago

Իլոն Մասկը կարծում է՝ ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ գտնի
Shant News / 45 minutes ago



