Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, որ Արթուր Դանիելյանը տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանի խոսքով՝ Դանիելյանն իրեն ավելի ազատ է զգում, քան երբևէ։ Հիշեցնենք , որ դատարանը հասարակական գործիչ Արթուր Դանիելյանի համար որպես խափանման միջոց սահմանել էր երկամսյա կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Facebook-ի գրառումների համար՝ երկու հոդվածով։