Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսի բացման նախօրեին Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավայի ուղեկցությամբ այցելել են Վրաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին, ձևավորմանը և ներկայացվելիք ստեղծագործություններին։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է թանգարանի տնօրեն Կարինե Քոչարին և ցուցահանդեսի ստեղծագործական ու կազմակերպչական թիմին։ Ցուցահանդեսը գործելու է 2026 թվականի հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը: Ցուցադրության հայեցակարգային առանցքն է կազմում Երվանդ Քոչարի նորարարական «Տարածական նկարչությունը»: Նախագծում ներառված են նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ինստալյացիաներ և այլ մեդիաներ, որոնք ընդգծում են մաեստրոյի ապագամետ մտածողության կենդանի շարունակականությունն ու ներուժը: Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կներկայացվի նաև «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) նոր պատկերագիրք-կատալոգը (հեղինակ՝ Կարինե Քոչար)։ Հրատարակությունն ընդգրկում է վերջին տարիների արժեքավոր արխիվային բացահայտումներն ու նորահայտ փաստագրական տվյալները: Միջոցառումն իրականացվում է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում՝ «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) և Վրաստանի ազգային թանգարանի միջև ձևավորված համագործակցությամբ: The post Թբիլիսիում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թբիլիսիում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսի բացման նախօրեին Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում | factor.am
Infocom / 19 hours ago
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո Իրանն ավելի ժամանակակից զենք է ստացել | news.am
Infocom / 19 hours ago
ՔՊ-ականները դեմ են, որ Վեդիի մանկապարտեզներն անվճար լինեն. «Իմ հզոր համայնք» խմբակցություն
Infocom / 19 hours ago
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել | factor.am
Infocom / 19 hours ago
Related coverage

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա օպերային արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգ. հատուկ հյուրն է Պլասիդո Դոմինգոն
Shant News / 18 hours ago

Մեծ համերգ՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին
Public Television of Armenia — 1Lurer / 18 hours ago

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը մեկ բեմում. համերգ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին
Panorama / 19 hours ago

У нас было замечательное сотрудничество: Пласидо Доминго о Гегаме Григоряне
Sputnik Armenia / 19 hours ago