Ռուսաստանցի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են վարել «Հյուսիսային հոսք» գազատարների նախագծերում ամերիկացի ներդրողի ներգրավման հարցով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրում է Meduza-ն։ Քննարկումներին մասնակցել են ՌԴ նախագահի՝ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Երկուսն էլ մասնակցում են նաև ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններին։ Վերջին շաբաթներին Դմիտրիևը և Քուշները հանդիպումներ են ունեցել Մոսկվայում և Նյու Յորքում։ Հայտնի չէ, թե որքան մանրամասն են այդ հանդիպումների ընթացքում նրանք քննարկել «Հյուսիսային հոսքերի» հարցը։ Աղբյուրների խոսքով՝ այդ թեման շարունակում է մնալ օրակարգում։ Գործակալության մեկ այլ զրուցակից կարծում է, որ միջնաժամկետ հեռանկարում կողմերը դժվար թե գործարք կնքեն։ Սպիտակ տունը, իր հերթին, նշել է, որ նման ցանկացած գործարք պետք է համաձայնեցվի ԱՄՆ իշխանությունների հետ, իսկ վերջին շրջանում «Հյուսիսային հոսք»-ի վերաբերյալ որևէ քննարկում չի անցկացվել։ Reuters-ը նշում է, որ Քուշները բիզնես համագործակցությունը համարում է խաղաղության համաձայնագրի առանցքային գործոն։ «Հյուսիսային հոսք» նախագծերում ամերիկյան մասնակցության վերաբերյալ գործարքը ԱՄՆ-ին հնարավորություն կտար պատերազմի ավարտից հետո Եվրոպա էներգակիրների մատակարարումներից շահույթ ստանալ։ Դմիտրիևը հանդես է գալիս Գերմանիային ռուսական գազի վաճառքի վերականգնման օգտին։ Սեպտեմբերին նա հանդիպել էր ԱՄՆ էներգետիկայի և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների հետ և քննարկել էներգետիկ ոլորտում ամերիկա-ռուսական հնարավոր նախաձեռնությունները։ Գերմանիան Եվրոպայի ամենամեծ էներգակիր սպառողն է։ Անհասկանալի է, թե որքանով է Վաշինգտոնը հետաքրքրված այդ երկրին ռուսական գազի մատակարարումը վերսկսելով։ Մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը, Գերմանիայի գազի մեծ մասը Ռուսաստանից մատակարարվում էր «Հյուսիսային հոսք 1» և «2» խողովակաշարերով։ Պատերազմի սկսվելուց հետո մատակարարումները դադարեցվել են, և խողովակաշարերը ենթարկվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների։ Սպասվում է, որ Գերմանիան և այլ եվրոպական երկրները, որոնք պատրաստվում են պաշտպանվել ռուսական հիբրիդային հարձակումներից և հնարավոր ներխուժումից, դեմ կլինեն «Հյուսիսային հոսքի» աշխատանքի վերսկսմանը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Ռուսաստանցի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են վարել «Հյուսիսային հոսք» գազատարների նախագծերում ամերիկացի ներդրողի ներգրավման հարցով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրում է Meduza-ն։ Քննարկումներին մասնակցել են ՌԴ նախագահի՝ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Factor.am / 10 minutes ago

ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Factor.am / 15 minutes ago

Տարբերակներից մեկն այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Փաշինյանի հարցազրույցը՝ RFI-ին
Factor.am / 19 minutes ago

«Պարոն Միքայելյան, ձեր խոսափողը կանջատե՞ք», «Դու էլ ես խոսափող անջատում»
Factor.am / 21 minutes ago
Related coverage

Armenian-Russian relations are in a continuing crisis. They are trying to organize a change of power.
Noyan Tapan TV / 14 minutes ago

Տեղահանված ընտանիքներին կտրամադրվի բնակարանային ապահովման պետական աջակցություն
Hetq / 18 minutes ago

Կանցկացվի հանքարդյունաբերության ոլորտի գլխավոր իրադարձությունը՝ Mining Armenia Forum 2026-ը
Aravot / 22 minutes ago

ՖՈՏՈ․ Ինչպես են տնօրինվելու բռնագանձված ակտիվները․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago