Եղեգնաձոր խոշորացված համայնքի ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը գլխավորող Արենիի գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանը նախընտրական քարոզչության համար օգտագործում է Արենիի համայնքապետարանի Facebook-ի էջը։ Հուսիկ Սահակյանը որոշել է համայնքապետարանի էջն անվանափոխել և դարձնել իր անձնական էջը: Ավելի քան 7000 հետևորդ ունեցող էջը տարիներ շարունակ ծառայել է համայնքի պաշտոնական տեղեկատվությունը տարածելուն, իսկ այժմ նույն լսարանն օգտագործվում է Սահակյանի նախընտրական նյութերը տարածելու նպատակով։ Համայնքային տեղեկատվական ռեսուրսի նման օգտագործումը ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսի կիրառման և ընտրական մրցակցության հավասարության խախտման վտանգ է ստեղծում։ 2026թ. հունիսի 17-ին Ազգային ժողովն ընդունեց Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունները, ըստ որի՝ Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով միավորվել են և ձևավորվել է նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնքը: Հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք ավագանու ընտրություններով էլ ձևավորվելու է խոշորացված համայնքի տեղական իշխանությունը: Օգոստոսի 28-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարել է, որ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է Հուսիկ Սահակյանը։ Դրանից հետո Արենիի համայնքապետարանի անունով գործող Facebook-ի էջը փոխել է անվանումը և այժմ ներկայանում է Հուսիկ Սահակյանի անունով։ Էջում հրապարակվում են նաև նրա նախընտրական նյութերը։ Հետքը Հուսիկ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու է Արենիի համայնքապետարանի Facebook-ի էջը դարձել իր անձնական էջը։ Սահակյանը պատասխանեց, որ պետք չէ այդ երկուսը խառնել։ Նրա խոսքով՝ Արենին ունի պաշտոնական կայք՝ arpaareni.am, իսկ Facebook-ի էջն իրենն է։ Երբ հարցրինք՝ արդյոք այժմ իր անունով գործող էջը երբևէ չի պատկանել Արենիի համայնքապետարանին, Սահակյանն ասաց. Ձեր հարցին շատ հստակ պատասխանեցի, հիմա հանդիպման եմ։ Սակայն էջի նախկին օգտագործման մասին տեղեկությունը պահպանվել է հենց Facebook-ում։ Էջի վեբ հասցեն շարունակում է մնալ facebook.com/arenimunicipality, ինչը ցույց է տալիս դրա նախկին կապը Արենիի համայնքապետարանի անվան հետ։ Բացի այդ, տարիներ շարունակ հրապարակված տարբեր նյութերում, այդ թվում՝ գաթայի փառատոնին և այլ համայնքային միջոցառումներին վերաբերող գրառումներում նշված է եղել Արենիի համայնքապետարանի էջը։ Էջի անվանափոխությունից հետո այդ հղումները բացելիս արդեն հայտնվում է Հուսիկ Սահակյանի անունով էջը։ Համայնքապետարանի պաշտոնական կայքում նույնպես Facebook-ի համար նշված հղումը ներկայում տանում է նույն էջ, որն այժմ Հուսիկ Սահակյանի անունով է։ Ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը՝ ընտրություններում առավելություն ստանալու նպատակով։ Օրենսգրքով վարչական ռեսուրսներ են համարվում հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վերահսկողության տակ գտնվող մարդկային, ֆինանսական և նյութական միջոցները։ Արգելքի շրջանակում է նաև ծառայողական պարտականությունների կատարման համար տրամադրված տեղեկատվական միջոցների օգտագործումը։ Հարկ է նշել, որ սոցիալական ցանցում համայնքային էջը տարիների ընթացքում ձևավորել է հազարավոր հետևորդներով լսարան՝ որպես համայնքապետարանի տեղեկատվության աղբյուր: Այդ լսարանը ձևավորվել է ոչ թե թեկնածուի նախընտրական գործունեության, այլ համայնքային կառույցի գործունեության շուրջ։ Այդ լսարանի օգտագործումը թեկնածուի քարոզչության համար կարող է նրան տալ հաղորդակցության այնպիսի հնարավորություն, որը մյուս թեկնածուները նույն պայմաններով չեն ունեցել։ Անկախ դիտորդ հասարակական դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ երևույթը նախնական գնահատում են վարչական ռեսուրսի չարաշահում: Ուսումնասիրում են, թե նախկինում ով է վարել համայնքապետարանի էջը և այժմ ով է վարում: Եթե պարզվի, որ շարունակում է էջը վարել համայնքապետարանի աշխատակիցը, ապա վարչական պատասխանատվության ենթարկելու դիմում են ներկայացնելու: Հոկտեմբերի 25-ին սպասվող ընտրություներին առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Նոր դարաշրջան, Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունները:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը ՔՊ-ի թեկնածուն անվանափոխել և դարձրել է անձնական
Ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը՝ ընտրություններում առավելություն ստանալու նպատակով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Hetq / 1 hour ago

Փոթորկոտ ծովով դեպի փոթորկոտ կյանք. բժիշկ Վահրամ Թորգոմեանի պատմությունը (մաս 2)
Hetq / 2 hours ago

ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ
Hetq / 15 hours ago

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսին
Hetq / 15 hours ago
Related coverage

"Океан Трампа": президент США предложил новое название для Атлантики или Тихого океана
Sputnik Armenia / 14 minutes ago

Անձնական տվյալների արտահոսքի վտանգ կա՞. ՀՀ անձնագրերը տրամադրելու է մասնավոր ընկերություն
5TV Armenia / 20 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
1in.am / 20 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago