Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում 64-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։ Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի մարմինը դուրս բերելու համար այդ պահին քննիչներն ու բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մեքենան բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ վարորդը մшհացել է
Վթար

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մի հատ խփնված ադրբեջանցիա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի հատ խփնված ադրբեջանցիա մտել մի գյուղ, բարձր ամբիոնների շում եք սարքել․ Սասուն Միքայելյան
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

Պեսկով․ Պուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը հարվածներ չհասցնել Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Մի հատ խփնված ադրբեջանցիա մտել մի գյուղ, բարձր ամբիոնների շում եք սարքել․ Սասուն Միքայելյան
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago
Related coverage

ABD’de Ermenistan’ın bağımsızlığının 35. yıl dönümü törenle kutlandı
Ermenihaber / 10 minutes ago

Ավինյանի հայտարարությունից հետո կրպակատերերը դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե
Alpha News / 10 minutes ago

Պայմանագրային զինծառայողը երբ տանը ինֆարկտից մահանում է, արձանագրվում է ԶՈՒ-ում տեղի ունեցած միջադեպ
24TV / 24News / 10 minutes ago

Շաքիի միջադեպը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ կապ չունի, ադրբեջանցի զինվորը մոլորվել էր
24TV / 24News / 14 minutes ago