ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը և բարեկամական խմբի անդամ Դավիթ Ղազինյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Ողջունելով դեսպանին և շնորհավորելով Հայաստանում Կատարի Պետության դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ Կատարի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Նա նշել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հսկայական ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեք իրացնել ու զարգացնել: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արամ Վարդևանյանին Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նա ընդգծել է Կատարի պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնմանն ու զարգացմանը: Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Կատարի հետ ձևավորված բարեկամական կապերը և կարևորել տարբեր ոլորտներում երկխոսության շարունակականությունը։ ԱԺ փոխխոսնակը հատուկ ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։ Այս համատեքստում արժևորվել է օրենսդիր մարմինների միջև պարբերական փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն համադրել ջանքերը միջազգային հարթակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը, ինչպես նաև առանձնակի ընդգծվել է տնտեսական փոխհամագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Կատարի հետ ձևավորված բարեկամական կապերը և կարևորել տարբեր ոլորտներում երկխոսության շարունակականությունը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը և բարեկամական խմբի անդամ Դավիթ Ղազինյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Ողջունելով դեսպանին և շնորհավորելով Հայաստանում Կատարի Պետության դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ Կատարի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Գասպար Տերտերյանը դրամատիկ գոտեմարտում պարտվեց ղազախ ըմբիշին և բավարարվեց արծաթե մեդալով․ ըմբշամարտի Մ23 ԱԱ
Shant News / 13 minutes ago

Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Shant News / 25 minutes ago

WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը
Shant News / 32 minutes ago

«Բարսելոնան» մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Գալաթասարային»․ ՉԼ
Shant News / 43 minutes ago
Related coverage

Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք. Փաշինյանը՝ խաղաղության մասին (Տեսանյութ)
Aysor.am / 8 minutes ago

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական գործընկերության ընդլայնման հնարավորությունները
24TV / 24News / 13 minutes ago

Պուտինի միջնորդությունը հօգուտ իշխանության էր. բոլոր միջամտություններն իշխանության օգտին են եղել
1in.am / 20 minutes ago

Աննա Հակոբյանը մտել է բուհեր. «Հրապարակ»
Sputnik Armenia / 35 minutes ago