Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը առանց ընդերքօգտագործման թույլտվության հանքարդյունահանման դեպք է բացահայտել: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։ Վարչության 5-րդ բաժին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի անդեզիտների հանքավայրի հարակից տարածքում իրականացվում է օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունները իրացնելու նպատակով հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում տեղեկությունները հաստատվել են, մասնավորապես, պարզվել է, որ ճանապարհաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունը տվյալ տարածքում իրականացնում է անդեզիտանման լեռնային զանգվածի արդյունահանում և այդ լեռնային զանգվածը տեղափոխվում ու տեղադրվում է Շիրակի մարզի տարածքում կառուցվող ճանապարհահատվածի ենթաասֆալտային շերտում։ Պարզվել է նաև, որ հիշյալ ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման համար ընդերքօգտագործման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել։ Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով, միջոցառումների շրջանակում, գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ 2025թ-ի հուլիսից մինչև 2026թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Ախուրյան համայնքի Կառնուտ վարչական տարածքում գտնվող 10363 քառ. մետր մակերեսով տարածքից տեղահանվել է 34,691 խոր. մետր ծավալով անդեզիտանման լեռնային զանգված։ Հաշվի առնելով ձեռք բերված փաստական տվյալները և հանգամանքները՝ առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Տեսանյութը՝ ՊԵԿ-ի, լուսանկարը՝ էկրանակադր տեսանյութից Միաժամանակ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթը:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հանքարդյունահանման ապօրինի դեպք է բացահայտվել. ՊԵԿ
2025թ-ի հուլիսից մինչև 2026թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Ախուրյան համայնքի Կառնուտ վարչական տարածքում գտնվող 10363 քառ. մետր մակերեսով տարածքից տեղահանվել է 34,691 խոր. մետր ծավալով անդեզիտանման լեռնային զանգված։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ռանչպարի փլուզված կամուրջը դեռ չի վերականգնվել․ բնակիչները շարունակում են երթևեկել վտանգավոր մասով
Hetq / 1 hour ago

Ռանչպարի փլուզված կամուրջը դեռ չի վերականգնվել․ բնակիչները շարունակում են երթևեկել վտանգավոր հատվածով
Hetq / 1 hour ago

«Սիրտս կանգնում էր սայլակին նստած». Կարեն Ղահրիյանի պատմությունը
Hetq / 1 hour ago

Անհարգելի բացակայությունների համար 2 դատախազ նկատողություն է ստացել
Hetq / 2 hours ago
Related coverage

Բռնագանձված գույքը և պետության վերադարձի քաղաքականությունը
1in.am / 2 hours ago

Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
Factor.am / 2 hours ago

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Aravot / 2 hours ago

Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում
24TV / 24News / 2 hours ago