«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան՝ քննարկելու Հայաստանում չգործող երկաթուղիների վերականգման վերաբերյալ հարցերը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկաթուղու հետ կապված մենք նախորդ նիստին ԵԱՏՄ-ի շրջանակում պայմանավորվածություն ունեցանք, այդ պայմանավորվածության արդյունքում՝ մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներով։ Հանդիպումից հետո թե ինչ կլինի՝ չեմ կարող կանխատեսել»,- ասաց Փաշինյանը։ Նա միաժամանակ անդրադարձավ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե Երասխի ու Գյումրիից Կարս հատվածը վերականգնելու՝ Երևանին արված առաջարկն ուժի մեջ է։ «Ես գիտեմ, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցով նաև ղազախական ընկերություն է հետաքրքրություն ցուցաբերել։ Տարբեր հարցեր կան, կքննարկենք»,- ասաց Փաշինյանը։ The post «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ. Փաշինյան appeared first on Ազգ .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ. Փաշինյան
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան՝ քննարկելու Հայաստանում չգործող երկաթուղիների վերականգման վերաբերյալ հարցերը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ…

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ
Azg / 11 hours ago

Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ․ Թրամփ
Azg / 11 hours ago

Մմեղմ ասած ոչնչությունները դարձել են ինչորություններ. Վլադիմիր Մարտիրոսյան
Azg / 12 hours ago

Քաղաքական պատասխանատվության դեֆիցիտը. Ղազախստանի և Հայաստանի համեմատությունը. Սուրեն Սուրենյանց
Azg / 13 hours ago
Related coverage

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 10 hours ago

ՔՊ-ի հարուստ նվիրատուները
Infocom / 10 hours ago

Асатрян: Иран может ударить по TRIPP, если… Трехдневная бомбёжка не поможет США
168 Jham / 10 hours ago

Շատ հետաքրքիր է, հիմա ո՞ւր են Ամուլսարը «կրծքով» շրջափակող պաշտպանները․ Բադալյան
168 Jham / 11 hours ago