Եվրախորհրդարանը լիագումար նիստում ընդունել է Իշխող Վրացական երազանք կուսակցության կողմից Վրաստանում ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերը վերնագրով բանաձև։ Բանաձևին աջակցել է խորհրդարանի 445 անդամ, դեմ է քվեարկել 37, իսկ ձեռնպահ՝ 97 անդամ։ Փաստաթուղթը խստորեն դատապարտում է վրացական ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերը և պահանջում է անհապաղ հետ վերցնել քաղաքական խմբերի դեմ ներկայացված սահմանադրական բողոքը։ Ավելին, բանաձևը կոչ է անում Եվրամիությանը և դրա անդամ պետություններին պատժամիջոցներ կիրառել Վրացական երազանք կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրաքլի Կոբախիձեի, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նկատմամբ։