ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 5-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։Գերատեսչությունը սեպտեմբերի 29-ին պետական շահերի պաշտպանության շրջանակում հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, մեկ ՍՊԸ-ի և մեկ ՓԲԸ-ի։Ըստ դատախազության՝ գույքի մասնավորեցման գործարքով նախատեսվել էր մինչև 2017 թվականի հունվարի 14-ը կատարել 1 մլն 550 հազար դոլարին համարժեք դրամի ներդրումներ, սակայն այդ պարտավորությունը չի կատարվել։Դատախազությունը հավել է, որ Հակակոռուպցիոն դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ ՍՊԸ-ին արգելելով կատարել որևէ գործողություն, որը կարող է փոխել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի շենքը
Գույքի մասնավորեցման գործարքով նախատեսվել էր մինչև 2017 թվականի հունվարի 14-ը կատարել 1 մլն 550 հազար դոլարին համարժեք դրամի ներդրումներ, սակայն այդ պարտավորությունը չի կատարվել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

В Армении поженились адвокаты архиепископа Баграта Галстаняна. Видео с венчания
Sputnik Armenia / 20 minutes ago

Փաստաբաններ Հովհաննես Խուդոյանն ու Տաթևիկ Սողոյանն ամուսնացել են
Sputnik Armenia / 34 minutes ago

Նեպալում առնվազն 40 տուն և 2 կամուրջ է ավերվել սողանքի պատճառով
Sputnik Armenia / 1 hour ago

Песков рассказал, как Путин отметил день рождения и где встретился со Шредером
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ
1in.am / 7 hours ago

Կրակոցներ՝ Երևանում․ կան վիրավորներ
Alpha News / 8 hours ago

Արդի արվեստի առաջին փառատոնը՝ Շվանիձորում
Public Television of Armenia — 1Lurer / 17 hours ago

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
A1plus / 19 hours ago