arm.sputniknews.ru Այն պնդումը, թե ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ձայնագրություններում էլ երևում է, որ փաստացի նման գործողություններ չեն եղել։ Մարդիկ ուղղակի կանգնած սպասում էին, թե երբ պատգամավորները դուրս կգան։ Հավաստիացնում եմ ձեզ, եթե նման միտում լիներ, այդ միտումը ավելի շուտ էլ կլիներ»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, ինչից հետո նիստն ընդմիջվել է։ Լարվածությունը սկսվել է, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ հայտարարելով, որ նա օրակարգից չի խոսում։ Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցների վատնման մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։ Խոսափողն անջատելուց հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որն անցել է քաշքշուկի։ Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել։ Նիստի վերսկսումից հետո կրքերը նորից լարվել են ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանել է ավազանի անունով։ Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նորից ընդմիջում հայտարարեց: Ավելի ուշ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հատնել են, որ 6 օգնականի արգելվել է մուտք գործել խորհրդարան։ The post Օգնականները չեն փորձել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ. Աբրահամյանը` միջադեպի մասին | arm.sputniknews.ru appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Օգնականները չեն փորձել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ. Աբրահամյանը` միջադեպի մասին | arm.sputniknews.ru
arm.sputniknews.ru Այն պնդումը, թե ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ձայնագրություններում էլ երևում է, որ փաստացի նման գործողություններ չեն եղել։ Մարդիկ ուղղակի կանգնած սպասում էին, թե երբ պատգամավորները դուրս կգան։ Հավաստիացնում եմ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
Infocom / 1 hour ago

Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
Infocom / 2 hours ago

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս
Infocom / 2 hours ago

Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել | factor.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Պուտինի ռազմավարությամբ Ալիևին կանաչ լույս տրվեց
Noyan Tapan TV / 15 minutes ago

Ռուսական սեգմենտը զբաղված է իշխանության տապալմամբ
Noyan Tapan TV / 15 minutes ago

Հայաստանի և Ադրբեջանի սահմանն ամբողջությամբ վերահսկելն անհնար է
Noyan Tapan TV / 15 minutes ago

Հայաստանը պետք է դառնա ադամանդ․ թշնամու ատամները պետք է փշրվեն մեր պետականության դեմ
Noyan Tapan TV / 15 minutes ago