ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման նպատակով հանձնաժողով է ստեղծվել։ Որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝ 1. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծել հանձնաժողով՝ որպես խորհրդակցական մարմին։ 2. Հաստատել՝ 1) հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի. 2) հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։ 3. Հանձնաժողովի նախագահին՝ ապահովել հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին։ 4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ 1) ապահովել հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումը՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ, և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակել հանձնաժողովի քարտուղարին. 2) իր իրավասությունների և նշված կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակում ապահովել հանձնաժողովին մասնագիտական տեղեկատվության, ռիսկի գնահատումների և արձագանքման առաջարկությունների ներկայացումը։ 5. Հանձնաժողովում ներկայացված մարմինների և կազմակերպության ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել հանձնաժողովում իրենց մարմինը ներկայացնող պաշտոնատար անձի, օպերատիվ տեղեկատվության փոխանակման պատասխանատու անձի և նրան փոխարինող անձի տվյալները, պաշտոնական կապի միջոցները, իսկ դրանց փոփոխության դեպքում՝ անհապաղ թարմացնել այդ տեղեկատվությունը։ 6. Հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում գումարել հանձնաժողովի առաջին նիստը՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի գնահատման, կանխարգելման միջոցառումների համաձայնեցման և առկա պատրաստվածության վիճակի քննարկման նպատակով։ Մինչ այդ N 2 հավելվածով նախատեսված հրատապ արձագանքման հիմքեր առաջանալու դեպքում գործել այդ հավելվածով սահմանված կարգով։ 7. Հանձնաժողովի առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերն ընդունվում, իսկ միջոցառումներն իրականացվում են իրավասու մարմինների կողմից՝ օրենքով նախատեսված հիմքերով և կարգով։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն
A1plus / 7 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն (տեսանյութ)
A1plus / 7 hours ago

ՀՀ բանակի զինծառայողների մարզումները հայրենական արտադրության «Սևան» 120 մմ տրամաչափի ականանետով
A1plus / 7 hours ago

ՀՀ բանակի զինծառայողների մարզումները հայրենական արտադրության «Սևան» 120 մմ տրամաչափի ականանետով (տեսանյութ)
A1plus / 7 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 6 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 6 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 6 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 6 hours ago