Հայաստանի անկախության 35-ամյակի շրջանակում, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը: Ստորեւ՝ ցուցահանդեսի մասին ԿԳՄՍՆ Հասարակայնության եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունը։ Ցուցահանդեսի բացման նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավայի ուղեկցությամբ այցելել են Վրաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին, ձևավորմանը և ներկայացվելիք ստեղծագործություններին։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է թանգարանի տնօրեն Կարինե Քոչարին և ցուցահանդեսի ստեղծագործական ու կազմակերպչական թիմին։ Ցուցահանդեսը գործելու է 2026 թվականի հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը: Ցուցադրության հայեցակարգային առանցքն է կազմում Երվանդ Քոչարի նորարարական Տարածական նկարչությունը: Նախագծում ներառված են նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ինստալյացիաներ և այլ մեդիաներ, որոնք ընդգծում են մաեստրոյի ապագամետ մտածողության կենդանի շարունակականությունն ու ներուժը: Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կներկայացվի նաև Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) նոր պատկերագիրք-կատալոգը (հեղինակ՝ Կարինե Քոչար)։ Հրատարակությունն ընդգրկում է վերջին տարիների արժեքավոր արխիվային բացահայտումներն ու նորահայտ փաստագրական տվյալները: Միջոցառումն իրականացվում է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում՝ Երվանդ Քոչարի թանգարան ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) և Վրաստանի ազգային թանգարանի միջև ձևավորված համագործակցությամբ: Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը՝ Թբիլիսիում
Ցուցահանդեսը գործելու է 2026 թվականի հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները․ Երևանի մետրոպոլիտեն
Hetq / 52 minutes ago

Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 4 անձ կալանավորվել է
Hetq / 59 minutes ago

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում․ ուղիղ
Hetq / 2 hours ago

The Spelling of Sovereignty: Armenia’s Future Depends on Reclaiming Its Classical Script
Hetq / 4 hours ago
Related coverage

Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպությանը 90% կանխավճար են տվել COP17-ի գովազդային արշավի համար
Hraparak / 38 minutes ago

«Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպությանը 90% կանխավճար են տվել COP17-ի գովազդային արշավի համար»
News.am / 46 minutes ago

Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպությանը 90% կանխավճար են տվել COP17-ի գովազդային արշավի համար
24TV / 24News / 48 minutes ago

Սնուփ դոգի համերգը փախողած կազմակերպությանը COP17-ի հարցով 90 տոկոս կանխավճար են տվել․ Մաթևոսյան
Aravot / 50 minutes ago