Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 153 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների 23 սուբվենցիոն ծրագիր՝ մարզերի հետևյալ բաշխվածությամբ. Արարատի մարզից՝ 1, Արմավիրի մարզից՝ 8, Գեղարքունիքի մարզից՝ 2, Լոռու մարզից՝ 3, Կոտայքի մարզից՝ 1, Սյունիքի մարզից՝ 1, Տավուշի մարզից՝ 7 ծրագիր: «Այս համաֆինանսավորմամբ արդեն կունենանք պետական բյուջեից 2026 թվականին տրամադրված ընդհանուր 13 մլրդ 165 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր»,-նշել է նախարարը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սուբվենցիայով իրականացվող ծրագրերը։ Որոշմամբ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար՝ Արարատ մարզի Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում-2-րդ փուլ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 900 գծմ երկարությամբ ճանապարհ), Արմավիրի մարզի՝ Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում (ավարտված է, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 80 սանի համար), Վաղարշապատ Դաշտ բնակավայրի Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազաֆիկացում (ավարտված է, կառուցվել է 1․8 գծմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 112 տնային տնտեսություն), Հայթաղ բնակավայրի Աշտարակեցի, Գ․ Նժդեհ, Դ․ Կանայան, Րաֆֆի, Վ․Մամիկոնյան փողոցների գազաֆիկացում (ավարտված է, կառուցվել է 3․4 գծմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 276 տնային տնտեսություն), Արմավիր բնակավայրի Հանրապետության փողոցի 35, 37, 39, 43 և Չարենց փողոցի 34, 36 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում (ավարտված է, կառուցվել է 770 գծմ երկարությամբ նոր ջրագիծ, շահառուները՝ 230 տնային տնտեսություն), Լենուղի բնակավայրի թիվ 10 փողոցի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, հիմնանորոգվել է 460 գծմ երկարությամբ ճանապարհ), Արմավիր բնակավայրի թիվ 5 մսուր-մանկապարտեզի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55 %, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 190 սանի համար), Արաքս համայնքի Գայ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, կառուցվել է 560 գծմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 23 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 22 հա), Արաքս համայնքի Ջրարբի բնակավայրի Թումանյան փողոցի վերջնամասի ասֆալտապատում (ավարտված է, ասֆալտապատվել է 1,1 կմ երկարությամբ ճանապարհ), Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ-անցուղու ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված է, ասֆալտապատվել է 4553 քմ բակային տարածք), Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Մ. Հերացի փողոցի երկկողմանի մայթերի կառուցում քարե սալիկներով (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, սալարկվել է 1300 քմ երկարությամբ երկկողմանի մայթ), Լոռու մարզի՝ Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայնում, Սարահարթ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Քարաձոր և Սարամեջ բնակավայրերի ոռոգման ջրամբարի կառուցում, Հարթագյուղ և Գոգարան բնակավայրերի ոռոգման համակարգերի վերանորոգում (ավարտական փուլ, կառուցվել է 5,5 կմ և վերանորոգվել 3,7 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, ինչպես նաև կառուցվել է 12000 խմ ոռոգման ջրամբար հա, տնտ), Սպիտակ բնակավայրի Բանավան թաղամասի խմելու ջրի ցանցի կառուցում (ավարտական փուլ, կառուցվել է 6,6 կմ երկարությամբ ջրագիծ, 150 խմ տարողությամբ ջրամբար, վերանորոգվել է քլորակայանի շենքը և տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ պոմպային սարքավորում, շահառուները՝ 50 տնային տնտեսություն), Գեղասար բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, կառուցվել է 790 մ երկարությամբ ջրագիծ), Կոտայքի մարզի՝ Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Ռուսովի և Խորենացի փողոցների հիմնանորոգում (ավարտված է, հիմնանորոգվել է 1,4 կմ երկարությամբ ճանապարհ), Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում մանկապարտեզի կառուցում (ավարտված է, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 110 սանի համար), Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս և Դեղձավան բնակավայրերի փողոցների սալապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80 %, սալարկվել է 4889 քմ երկարությամբ ճանապարհ), Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 37-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 90 %, սալարկվել է 250 քմ երկարությամբ ճանապարհ), Բերդ համայնքի Արծվաբերդ և Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների սալիկապատում բնական տուֆ քարով (ավարտված է, սալարկվել է 1249 քմ երկարությամբ ճանապարհ), Բերդ համայնքի Չորաթան և Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերում խմելու ջրի դիտահորերի և ջրաչափերի տեղադրում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55 %, տեղադրվել է ընդհանուր 640 ջրաչափ), Չինարի և Այգեձոր բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված է, ասֆալտապատվել է 750 գծմ երկարությամբ ճանապարհ), Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի 3-րդ փողոցի տուֆապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60 %, սալարկվել է 4485 քմ երկարությամբ ճանապարհ), Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրում հենապատերի հիմնանորոգում և կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, կառուցվել և հիմնանորոգվել է 400 գծմ երկարությամբ հենապատ)։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կառավարությունն այս տարի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է ավելի քան 13 մլրդ դրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 153 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը
Shant News / 4 hours ago

Խաղաղության պայմանագիր․ Երևանի սպասելիքներն ու Բաքվի հաշվարկները
Shant News / 5 hours ago

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը
Shant News / 5 hours ago

Հայաստանում է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը
Shant News / 5 hours ago
Related coverage

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է․ Ermenihaber
ABC Media / 4 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 4 hours ago
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 5 hours ago