Կառավարությունը 8.9 մլրդ դրամ է հատկացրել ՏԿԵ նախարարությանը՝ ճանապարհների միջին նորոգում իրականացնելու նպատակով։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ճանապարհների ընդհանուր երկարությունը 176.1 կմ է. «Ամբողջ ծավալից 113.2 կմ-ը միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ են, 33.6 կմ-ը՝ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, 29.3 կմ-ը՝ մարզային նշանակության ճանապարհներ»։ Նիկոլ Փաշինյանը թվարկել է որոշմամբ նորոգվող ճանապարհները։ Կիրականացվեն հետևյալ միջին նորոգման աշխատանքները՝ Արագածոտնի մարզում Ապարանից դեպի Ալագյազ 10.5կմ, (աշխատանքներն ավարտական փուլում են), Ալագյազից դեպի Ծիլ Քար 11 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Արմավիրի մարզում՝ Փարաքարի, Վաղարշապատի և Արշալույսի հատվածներ 2.8կմ (աշխատանքներն ավարտվել են), Լոռու մարզում՝ Վանաձորից դեպի Վահագնաձոր 11կմ (աշխատանքները մեկնարկային փուլում են), Վահագնաձորից դեպի Ձորագետ 11 կմ (աշխատանքները մեկնարկային փուլում են), Սյունիքի մարզում՝ Նորավանից դեպի Հարժիս 15.5 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Արագածոտնի մարզում՝ Ագարակից դեպի Բյուրական 2.7 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Դաշտադեմից դեպի Քարակերտ 11.3 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել 6.1 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Արմավիրի մարզում՝ Արմավիրից դեպի Զորամաս 2 կմ (աշխատանքներն ավարտվել են), Շիրակի մարզում՝ Ախուրյանից դեպի Ջրառատ 12.8 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Կոտայքի մարզում՝ Հրազդանից դեպի Հանքավան (աջ և ձախ գոտիներ) 8.2 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Գեղարքունիքի մարզում՝ Լճափից դեպի Հայրավանք 7.6 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Տավուշի մարզում՝ Դիլիջանից դեպի Հաղարծին 9.5 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Տավուշի մարզում՝ Հաղարծինից դեպի Հովք 9.4կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Երևանի Աճառյան փողոցում՝ Երևանից դեպի Պտղնի (աջ և ձախ գոտիներ) 10 կմ, (աշխատանքները նախապատրաստական փուլում են), Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղից դեպի Սեմյոնովկա 2 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Սյունիքի մարզում՝ Հարժիսից դեպի Գորիս 8.8 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Սյունիքի մարզում՝ Ծավից դեպի Շիշկերտ 5.6 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Շիշկերտից դեպի Շվանիձոր 12 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Շիրակի մարզում՝ Գյումրու փողոցներ 6.3 կմ (աշխատանքները նախապատրաստական փուլում են)։ ՏԿԵ նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսված 500 կիլոմետր ճանապարհների կառուցումն ու հիմնանորոգումը կիրականացվի. «Մենք արդեն 310 կմ շրջակայքում ենք, բացի այդ 120 կմ հիմնանորոգված, ներքին շերտ տեղադրված ճանապարհ ունենք»։ Անդրադառնալով շինաշխատանքների որակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական կենտրոնացումը որակն է, որովհետև ճանապարհների կառուցմանը զուգահեռ մենք պետք է անընդհատ և շարունակաբար տեսնենք որակի բարձրացում։ Գիտեմ, որ նախարարությունն այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել։ Համապատասխան տեխնիկա ենք ձեռք բերում, որպեսզի ինքներս վստահ լինենք, որ որակի վերահսկողության պատշաճ կարողություններ ունենք»։ Արձագանքելով՝ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ այս տարվա ընթացքում ձեռք են բերվել 230 մլն դրամի սարքավորումներ՝ լաբորատորիայի կարողությունները լավարկելու շրջանակում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 8,9 մլրդ դրամ
Կառավարությունը 8.9 մլրդ դրամ է հատկացրել ՏԿԵ նախարարությանը՝ ճանապարհների միջին նորոգում իրականացնելու նպատակով։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ճանապարհների ընդհանուր երկարությունը 176.1 կմ է. «Ամբողջ ծավալից 113.2 կմ-ը միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ են, 33.6 կմ-ը՝ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, 29.3 կմ-ը՝ մարզային նշանակության ճանապարհներ»։ Նիկոլ Փաշինյանը թվարկել է որոշմամբ նորոգվող ճանապարհները։ Կիրականացվեն հետևյալ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 10.10.2026
Shant News / 6 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 10.10.2026
Shant News / 8 hours ago

Ռուսաստանը մասնակիորեն վերացրել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
Shant News / 9 hours ago

Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին
Shant News / 9 hours ago
Related coverage

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 8 hours ago

Թուրքիան ծովամթերք է արտահանում շուրջ 95 երկիր
168 Jham / 9 hours ago

Մի օր էլ համակարգն է պայթելու
168 Jham / 9 hours ago

Ուկրաինային նոր առաջնորդ է հարկավոր․ Թրամփ
A1plus / 9 hours ago