ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 30-ամյա օտարերկրացին, ներկայանալով տարբեր անուններով, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, անձամբ կամ այլ անձանց միջոցով, շահագործման նպատակով հավաքագրել է համաերկրացի մի խումբ կանանց և խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։ Այնուհետև վերցրել է անձնագրերը և տեղափոխել Կոտայքի մարզի Առինջ գյուղի առանձնատներից մեկն ու մեկուսացրել առանձին սենյակներում, ապա օգտագործելով նրանց անօգնական վիճակն ու ազատ տեղաշարժի հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը՝ բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ համերկրացի տղամարդկանց հետ և կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ։ Հետագա միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Առինջ գյուղի նշված առանձնատնից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել մի խումբ անձանց, այդ թվում՝ հիշյալ կանանց մատուցած ծառայություններից օգտված հաճախորդների։ Թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ենթարկված անձանցից ընդունվել են հաղորդումներ։ 30-ամյա տղամարդը և մեկ այլ օտարերկրացի ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 30-ամյա օտարերկրացին, ներկայանալով տարբեր անուններով, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, անձամբ կամ այլ անձանց միջոցով, շահագործման նպատակով հավաքագրել է համաերկրացի մի խումբ կանանց և խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով կազմակերպել […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Չինաստանը մտադիր է ամրապնդել Ֆրանսիայի հետ ռազմավարական փոխվստահությունը
Shant News / 9 minutes ago

CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին
Shant News / 22 minutes ago

Կառուցապատողի սնանկության դեպքում գնորդների շահերը պաշտպանելու մեխանիզմներ են մշակվում
Shant News / 33 minutes ago

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Shant News / 36 minutes ago
Related coverage

Denmark’s Carlsberg acquires PepsiCo bottlers in Armenia, Georgia
CivilNet / 8 minutes ago

Երևանի օդերում
Panorama / 1 hour ago

TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը
CivilNet / 2 hours ago

Կառուցապատման ոլորտի խնդիրները, լուծումներն ու հեռանկարները՝ աշխատաժողովի քննարկման կիզակետում
Panorama / 2 hours ago