armenpress.am Սիրիայի կառավարությունն Իրաքի հետ կհամաձայնեցնի իրաքյան նավթի փոխադրման համար ցամաքային տարանցիկ երթուղին՝ նպատակ ունենալով մատակարարումները հեռացնել Հորմուզի նեղուցից։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի ​Syrian Petroleum Company պետական նավթային ​ընկերության գլխավոր տնօրեն Յուսեֆ Քիբլավին։ «Ակնկալում եմ, որ բեռնատարներով իրաքյան նավթի արտահանումը Սիրիայի տարածքով կսկսվի մոտ ժամանակներս, երկու կառավարությունների միջև գործարքը գրեթե ավարտված է», – ասել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։ Քիբլավին հույս է հայտնել, որ «նավթով բեռնատարների առաջին շարասյունը Սիրիա կժամանի հոկտեմբերի կեսերին»։ Օգոստոսի 29-ին Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդին համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է արագացնել Միջերկրական ծովի ափին Սիրիայի Բանիաս և Լիբանանի Տրիպոլի նավահանգիստների նիջոցով խողովակաշարերով նավթի մատակարարումների վերսկսման նախագծերի մշակումը։ Նա ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը «ձգտում է էապես մեծացնել հանրապետության արտահանման ներուժը»: The post Սիրիան Իրաքին նավթի տարանցման երթուղի կտրամադրի | armenpress.am appeared first on Infocom .