Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի լիազորությունների ժամկետը հոկտեմբերի 12-ին ավարտվում է, առաջիկայում դատավորները պետք է նոր նախագահ ընտրեն։ Factor TV -ի տեղեկություններով՝ նոր նախագահի ընտրության հարցը նախատեսվում է հոկտեմբերի 14-ին։ Որպես նախագահի հավանական թեկնածու շրջանառվում է դատավոր Վլադիմիր Վարդանյանի անունը, որը 2026-ի մարտին է դատավոր դարձել։ Վարդանյանը մինչ այդ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էր և դատավոր ընտրվելուց ընդամենը մի քանի օր առաջ էր դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Օրենքով սահմանվում է նաև, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում: Արաքս Մամուլյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի լիազորությունների ժամկետը հոկտեմբերի 12-ին ավարտվում է, առաջիկայում դատավորները պետք է նոր նախագահ ընտրեն։ Factor TV-ի տեղեկություններով՝ նոր նախագահի ընտրության հարցը նախատեսվում է հոկտեմբերի 14-ին։ Որպես նախագահի հավանական թեկնածու շրջանառվում է դատավոր Վլադիմիր Վարդանյանի անունը, որը 2026-ի մարտին է դատավոր դարձել։ Վարդանյանը մինչ այդ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էր …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 11 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 12 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 12 hours ago
Related coverage

1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
Sputnik Armenia / 25 minutes ago

10 մարզերում թեժ քարոզարշավ է. ինչ իրավիճակ է ՏԻՄ ընտրություններից առաջ
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

Ինչ է սպասվում այսօր ԱԺ-ում. կառավարությունը արտահերթ նիստ է անում
ArmLur / Zhoghovurd / 57 minutes ago

Уиткофф и Кушнер пока отложили визит в Москву – СМИ
Sputnik Armenia / 1 hour ago