Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Սև ծովում նավերի անվտանգ տեղաշարժն ապահովելու կարևորությունը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Էրդողանը նաև վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպմանը։ Անկարան ավելի վաղ Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր դադարեցնել Սև ծովում հարձակումներն ու ապահովել տարածաշրջանից հացահատիկի անվտանգ...