Թուրքմենստանում և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների հետ շփումներ կլինեն, բայց պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն, այսօր նախքան թուրքմենական Ավազա մեկնելը լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը: «Եթե հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն [պաշտոնական հանդիպման], գուցե դա էլ հնարավոր կլինի: Բայց շփումներ, զրույցներ լինելու են, նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք», - ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների...