Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն, որտեղ նրանց ներկայացվել են կառույցի գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները»։