Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպում է անցկացնում 44-օրյա պատերազմում անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում Կարապետյանը սկսեց, սակայն հուզմունքի պատճառով չկարողացավ շարունակել խոսքը։ Արեգա Հովսեփյանը շարունակեց նրա փոխարեն, ասաց՝ քննարկումն իրականացվում է բաց և անկաշկանդ ձևաչափով։ Ընդգծվեց, որ սա առաջին հանդիպումն է, սակայն նմանատիպ քննարկումները կրելու են պարբերական բնույթ՝ ըստ հավաքագրված արդի թեմաների։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան