ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում շփումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր մեկնելու է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։«Ձևաչափն այնպիսին է, որ շփումներ կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, սակայն նախկինում էլ եղել է, որ տեղում պայմանավորվել են, խոսել են, երբ արձանագրել են փոխադարձ կամ կոնկրետ ինչ-որ հարցի քննարկման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը։Հիշեցնենք` Փաշինյան ու Պուտինը վերջին անգամ երկկողմ հանդիպում են ունեցել սեպտեմբերի 1–ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Իսկ Ալիևն ու Փաշինյանը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Բիշքեկում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թուրքմենստանում Պուտինի և Ալիևի հետ շփումներ կլինեն. Փաշինյան
Փաշինյանը նշեց` պաշտոնական հանդիպում նախատեսված չէ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Европа может подтолкнуть Киев к действиям против сделки РФ и США - МИД РФ
Sputnik Armenia / 12 minutes ago

Армения нарастила поставки шоколада в РФ – данные
Sputnik Armenia / 38 minutes ago

1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
Sputnik Armenia / 46 minutes ago

Sber500: какие шансы дает армянским стартапам один из ведущих ИТ-акселераторов России
Sputnik Armenia / 47 minutes ago
Related coverage

Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել․ Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
A1plus / 17 minutes ago

ՉԺՀ ԱԳՆ․ պատժամիջոցներ են սահմանվել Պարագվայի և Բելիզի նախարարների դեմ
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

Ուկրաինայի նախագահը պետք է պատասխանատու և բարդ որոշումներ կայացնի այս պատերազմը կանգնեցնելու համար
24TV / 24News / 27 minutes ago