Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 100 ամերիկացիներից 1-ը վաճառում է իր տունը այն բանից հետո, երբ հարևանությամբ սկսում է բնակվել հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մեկը։ Անշարժ գույքի նոր հավելվածը հնարավորություն է տալիս տան գնորդներին նախապես իմանալ ապագա հարևանի քաղաքական հայացքների մասին՝ նախքան նրանք կկատարեն իրենց կյանքի ամենախոշոր գնումներից մեկը։ 
 «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
 
 «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն: