Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Foreign Relations

Միացյալ Նահանգները ողջունում է Ուկրաինայի պատրաստակամությունը հրադադարի հաստատման հարցում

Միացյալ Նահանգները ողջունել է Ուկրաինայի պատրաստակամությունը հրադադար հաստատելու և Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու հարցում։ Ակնկալվում է, որ Մոսկվան առաջիկայում կարձագանքի ամերիկյան առաջարկին Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում ուկրաինացի բանակցողները ընդունել են ԱՄՆ պատվիրակության առաջարկը՝ 30 օրով դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը: «Մենք առաջարկ ենք արել, որն ընդունվել է ուկրաինացիների կողմից․ այն է՝ հաստատել հրադադար և անհապաղ բանակցություններ սկսել՝ վերջ դնելու այս հակամարտությանը երկարաժամկետ և կայուն հիմքերով՝ հաշվի առնելով նրանց շահերը, անվտանգությունը և բարգավաճելու ներուժը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ողջունել է Ուկրաինայի առաջին քայլերը դեպի խաղաղություն, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը։ «Նախագահը որոշել է չեղարկել Ուկրաինային տրամադրվող օգնության և անվտանգության ապահովման դադարեցումը, որը ուժի մեջ կմտնի անմիջապես»,- նշել է Վալցը։ Հրադադարի առաջարկն ընդունելուց հետո ուկրաինական պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության հարցում։ «Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ պետք է գիտակցեն, որ Ուկրաինան չի սկսել այս պատերազմը, բայց Ուկրաինան պատրաստ է արդար և կայուն խաղաղության»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրի Երմակը։ «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
 
 «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
 
 Russia Ukraine USA conflict hradadar

Միացյալ Նահանգները ողջունում է Ուկրաինայի պատրաստակամությունը հրադադարի հաստատման հարցում

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.