Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Foreign Relations

Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը, ստորագրման դեպքում, կարող է փոխել ողջ տարածաշրջանը

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտման մասին, սակայն Բաքուն առաջ է քաշել երկու նախապայման համաձայնագրի ստորագրման համար։ Ամերիկացի նախկին դիվանագետները «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում քննարկում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ողջունել է Երևանին և Բաքվին «պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անունից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին՝ պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ ժամանակն է հանձնառու լինելու խաղաղությանը, պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջանի մեկնարկին», – ասված է պետքարտուղարության ուղերձում։ «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը, ստորագրման դեպքում, կարող է փոխել ողջ տարածաշրջանը

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.