ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2026 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի գ. Սարդարապատ, Աբովյան փողոց 83 հասցեում անհատ ձեռնարկատեր «Գ. Սարգսյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 2/6 հասցեում «Պրեստիժ պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 66 հասցեում անհատ ձեռնարկատեր «Ս. Աբրահամյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և Էջմիածին համայնքի Արագածի զանգված 1/3 հասցեում՝ «Լ. Այավազյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։ Նշված լցակայաններում տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազաբենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։ Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 4 օբյեկտները կապարակնքվել են։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2026 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի գ. Սարդարապատ, Աբովյան փողոց 83 հասցեում անհատ ձեռնարկատեր «Գ. Սարգսյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայա...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 2026 Թ.
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Բեզոարյան այծերը՝ Խոսրովի անտառի ֆոտոթակարդում
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Հայաստանը՝ «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» անվանակարգում
Armenian Business News (ABNews) / 11 hours ago

Ինչ է սպասվում օնլայն առևտրով զբաղվողներին․ ՊԵԿ-ի նոր պահանջը
Armenian Business News (ABNews) / 13 hours ago
Related coverage

Մարո տատի մեթոդը՝ թվային աշխարհում
Infocom / 12 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 12 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
24TV / 24News / 13 hours ago

ԱՄՆ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում Պանամային երկրաշարժից հետո | shantnews.am
Infocom / 14 hours ago