ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պահանջները։ Այս մասին որոշվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։Հնդկաստանն առաջարկում էր 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան. Հակոբ ԱրշակյանԳործադիրը նշել է, որ այդ պահանջները գործում են 2024 թվականի նոյեմբերից և ներդրվել էին միգրացիոն հոսքերը վերահսկելու ու անօրինական միգրացիայի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով։ Սակայն ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հիմնավորմամբ՝ դրանք կարող են խանգարել կառավարության սահմանած վիզային արտոնությունների լիարժեք կիրառմանը։Սակայն կառավարությունը նաև նշել է, որ հարցին ավելի ամբողջական կանդրադառնան COP17-ի ավարտից հետո։Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերից Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պայմաններ են գործում։Նրանք պետք է ունենան ճամփորդական ապահովագրություն և, կախված դեպքից, նաև այլ երկրի վիզա կամ կացության իրավունք, կամ ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր։Մենք պատրաստ ենք աշխատուժ ներգրավել Հնդկաստանից. Միրզոյան