A A Պաշտոնական Տրանսպորտային միջոցում քաղաքացին վնասել է մատը․ «Երևանի ավտոբուս»-ի պարզաբանումը Աջակցիր «Ա1+»-ին Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից հայտնում են․ Մամուլում վերջին օրերին տարածված այն տեղեկատվության և հրապարակումների վերաբերյալ, թե քաղաքացին հանրային տրանսպորտում վնասել է մատը, ինչից հետո Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի վարորդը իբրև լքել է դեպքի վայրը՝ առանց որևէ օգնություն առաջարկելու, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել դեպքի վերաբերյալ առկա փաստերը։ Սույն թվականի սեպտեմբերի 24-ին թիվ 33 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում քաղաքացին վնասել է մատը։ Հենց քաղաքացու ներկայացմամբ էլ՝ իր ձեռքը հայտնվել է ավտոբուսի դռան այն փակիչ-ծխնու հատվածում, որը դռները բացելիս դեպի ներս է ծալվում։ Դեպքը տեղի է ունեցել երթևեկության համեմատաբար ինտենսիվ ժամի ընթացքում։ Վարորդը, հաշվի առնելով երթևեկության պայմանները և ուղևորների քանակը, հայելու միջոցով ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել տեսնելու բոլոր ուղևորներին։ Վարորդը միայն լսել է ուղևորների կողմից դուռը փակելու հորդորը, ինչն անմիջապես կատարել է, ապա կանգառում կրկին բացել դուռը։ Այդ պահին վարորդը հայելու միջոցով տեսել է իջնող ուղևորին։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ վարորդը և Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն միջադեպի մասին տեղեկացել են միայն ավելի ուշ՝ քաղաքացու ներկայացրած բողոքից հետո։ Տեղեկանալուց անմիջապես հետո Ընկերության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները կապ են հաստատել քաղաքացու հետ և մինչ օրս գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ են նրա հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով և անհրաժեշտության դեպքում աջակցելու պատրաստակամությամբ։ Միաժամանակ Ընկերությունը փորձել է պարզել դեպքի իրավական և ապահովագրական ընթացակարգը։ Մասնավորապես, Ընկերության տեղեկություններով՝ բժշկական կենտրոնը, որտեղ դիմել է քաղաքացին, դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին համապատասխան տեղեկատվություն չի փոխանցել, ինչի հետևանքով ապահովագրական պատահարի գրանցման համար անհրաժեշտ ընթացակարգը ժամանակին չի մեկնարկել։ Ինչ վերաբերում է քաղաքացու կողմից կատարված բժշկական և այլ ծախսերին, դրանց փոխհատուցման հարցը կարգավորվում է գործող ապահովագրական ընթացակարգով։ Եթե դեպքի մասին համապատասխան տեղեկատվությունը ժամանակին փոխանցված և ապահովագրական պատահարը գրանցված լիներ, այդ գործընթացը հնարավոր կլիներ սկսել համապատասխան կարգով։ Քանի որ միջադեպի պահին վարորդը տեղյակ չի եղել ուղևորի վնասվածքի մասին, անհրաժեշտ տվյալները նույն պահին չեն փոխանցվել ապահովագրական ընկերությանը։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի բոլոր վարորդներին հստակ հրահանգավորված է հանրային տրանսպորտում ցանկացած միջադեպի դեպքում, այդ թվում՝ ուղևորի ինքնազգացողության վատացման պարագայում, կանգնեցնել տրանսպորտային միջոցի ընթացքը, տեղեկացնել Ընկերության համապատասխան ստորաբաժանմանը և գործել ստացված հրահանգներին համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում վարորդը պարտավոր է օգտագործել ավտոբուսներում առկա առաջին բուժօգնության պարագաները, դիմել Շտապօգնության ծառայություն, ինչպես նաև վերցնել ուղևորի կոնտակտային տվյալները՝ հետագա կապն ապահովելու համար։ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ցավում է տեղի ունեցած միջադեպի համար և ուղևորին մաղթում է շուտափույթ ապաքինում։ Ընկերությունը շարունակում է կապի մեջ լինել քաղաքացու հետ և պատրաստ է իր իրավասությունների շրջանակում աջակցել իրավիճակի պատշաճ կարգավորմանը։ Միաժամանակ կոչ ենք անում հանրային քննարկումների ընթացքում առաջնորդվել բացառապես փաստերով և զերծ մնալ չճշտված կամ իրականությանը չհամապատասխանող այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են թյուր պատկերացում ստեղծել Ընկերության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ։ Մեդվեդևի Էդ սպառնալիքները ինչի՞ համար են․ Փաշինյան Դա արվում էր Ռուսաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությամբ․ Խաչատրյան Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Տրանսպորտային միջոցում քաղաքացին վնասել է մատը․ «Երևանի ավտոբուս»-ի պարզաբանումը
Տրանսպորտային միջոցում քաղաքացին վնասել է մատը․ «Երևանի ավտոբուս»-ի պարզաբանումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
A1plus / 38 minutes ago

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
A1plus / 41 minutes ago

Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
A1plus / 49 minutes ago
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
A1plus / 1 hour ago
Related coverage

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է․ Փաշինյան
Sputnik Armenia / 5 minutes ago

A meeting took place between Nikol Pashinyan and Masoud Pezeshkian.
Noyan Tapan TV / 25 minutes ago

Թուրքմենստանում կայացել է Փաշինյանի և Իրանի նախագահ Փեզեշքիանի հանդիպումը
Aravot / 36 minutes ago

We hope that Trump's peace efforts will receive proper recognition from the Nobel Committee, said Aliyev.
Noyan Tapan TV / 37 minutes ago