Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, Ավիատրանս ՓԲԸ-ի, Ֆոքսֆորդ ՓԲԸ-ի՝ Պետական գույքի կառավարման նախարարության և Ավիատրանս ՍՊ ընկերության միջև 2001 թվականի օգոստոսի 9-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Ստորեւ՝ դատախազության հաղորդագրությունը։ Դատախազությունը, ի թիվս այլնի, պահանջել է պարտավորեցնել Ֆոքսֆորդ ՓԲ ընկերությանն իր ապօրինի տիրապետումից ազատել Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքը: Գլխավոր դատախազությունը նշված պահանջի հիմքում, ի թիվս այլնի, դրել է այն հանգամանքը, որ գրավի առարկա՝ պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի մասնավորեցումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձևով, ոչ թե հրապարակային սակարկություններով, մինչդեռ՝ օրենսդիրը 2001 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ գրավադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման համար սահմանել էր հստակ և պարտադիր իրավական ռեժիմ՝ գույքի իրացում՝ հրապարակային սակարկություններով: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. Ֆոքսֆորդ ՓԲ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ գույքը ցանկացած եղանակով օտարելը կամ գրավադրելը:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքը
Դատախազությունը պահանջում է Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումից. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Սյունիքի մարզում ոստիկանները մեթամֆետամին պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ երկու անձ կալանավորվել է
Hetq / 6 hours ago

Գիտնականները կոչ են անում ավելացնել գիտության ֆինանսավորումը․ բաց նամակ՝ Կառավարությանն ու ԱԺ-ին
Hetq / 6 hours ago

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
Hetq / 7 hours ago

Armenia Calls for Urgent Overhaul of EU Eastern Partnership at Warsaw Security Forum
Hetq / 7 hours ago
Related coverage

Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են
1in.am / 5 hours ago

Փաշինյանն օգտվում է Արևմուտքի հակառուսական տրամադրություններից և միջամտում Եկեղեցու ներքին գործերին. Ռոբերտ Ամստերդամ
Aravot / 6 hours ago

Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է արձագանքի նրան, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ․ Ամստերդամ
Pastinfo / 7 hours ago

Շինարարների փողոցում տարածք են ազատում հանրային կանաչ գոտու համար․ քաղաքապետարան
A1plus / 8 hours ago