Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին օրերին նկատվող լարվածությանը։ Նա նշել է, որ սոցիալական ցանցերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ հայտարարությունների և Ադրբեջանում գլխաշոր կրելու վերաբերյալ կարգավորումների շուրջ տարբեր պնդումներ են շրջանառվել։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական լարվածություն չկա։ Չելիքը կրկին շեշտել է «երկու պետություն, մեկ ժողովուրդ» սկզբունքը և նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրների ներքին քաղաքական օրակարգերը կարող են տարբեր լինել, կարող են լինել տարաձայնություններ ներքին և արտաքին քաղաքականության հարցերում, սակայն նման դեպքերում դրանք քննարկվում են բաց և անկեղծ, և երկու երկրները շարունակում են իրենց ճանապարհը։ Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առկա է իրական եղբայրական հարաբերություն։ Չելիքը նաև հայտարարել է, որ կան երկրներ, որոնք փորձում են միջամտել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին, սակայն Թուրքիան թույլ չի տալու նման փորձերը։ Միաժամանակ Չելիքը նշել է, որ Թուրքիայում գործող որոշ խմբեր, սոցիալական ցանցերի որոշ հարթակներ և տարբեր շրջանակներ թիրախավորել են Ադրբեջանին։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները որևէ կապ չունեն Թուրքիայում իշխող կուսակցության կամ Թուրքիայի կառավարության հետ։ Չելիքը շեշտել է, որ Թուրքիան որևէ կերպ թույլ չի տալու՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև քաղաքական տարաձայնության կամ լարվածության տպավորության ձևավորվի, երկու երկրների եղբայրությունը ստվերող իրավիճակ ստեղծվի։ Նա նաև նշել է, որ վերջերս քննարկումներ են եղել նաև ցանկացած թյուրըմբռնումից խուսափելու համար։ Չելիքը, եզրափակելով իր խոսքը, նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրող հիմնական բառը «եղբայրությունն» է, և երկու երկրները հետագայում ևս շարունակելու են իրենց հարաբերությունները նույն եղբայրության ու համերաշխության հիման վրա։ Աղբյուր՝ Anadolu The post Թուրքիան որևէ կերպ թույլ չի տալու, որ Ադրբեջանի հետ լարվածության տպավորության ձևավորվի appeared first on Ermeni haber ajansı .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թուրքիան որևէ կերպ թույլ չի տալու, որ Ադրբեջանի հետ լարվածության տպավորության ձևավորվի
Այդ մասին հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։
Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին
Ermenihaber / 19 minutes ago

Andrea Bocelli’den Ermeni futbol yıldızına teşekkür
Ermenihaber / 32 minutes ago

Tiflis’teki Ermeni kilisesinin avlusunda geleneksel Dolma Festivali
Ermenihaber / 1 hour ago

Ermeni duduku, Nolan’ın “The Odyssey” filminde yankılandı
Ermenihaber / 2 hours ago
Related coverage

The National Assembly ratified the agreement on the holding of COP17.
Noyan Tapan TV / 14 minutes ago

Շաքիի դեպքի հետ կապված բաներ կան, որ մեզ էլ են հետաքրքիր, հարցադրումներ ունենք, բայց… Գաբրիելյան
168 Jham / 15 minutes ago

Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր
24TV / 24News / 16 minutes ago

Ֆրանսիայում տեղի կունենան նոր զանգվածային բողոքի ցույցեր և համազգային գործադուլ
ABC Media / 16 minutes ago