Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 7-ին Ազատության հրապարակում նիդեռլանդական «Բենչա» թատրոնը բեմադրել է «ՎԵՅՐԱ» ներկայացումը: Բենչա -ն ակրոբատների, պարողների եւ երաժիշտների միջազգային թիմ է, որը Երեւանում ելույթ է ունեցել HIGH FEST փառատոնի շրջանակում: ՎԵՅՐԱ ներկայացման ռեժիսորը Ռեյչել Մելիեֆն է: Ներկայացնում ենք Ֆոտոլուրի մեր գործընկերների լուսանկարները: