Գյումրու Բարեկամության այգու վերականգնման և զարգացման ծրագրի հետագա իրագործումն ստանձնել է Ազնավուր հիմնադրամը՝ հավատարիմ մնալով նախաձեռնության սկզբնական տեսլականին։ Բարեկամության այգու վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ, և իրականացվել նրա IDeA հիմնադրամի կողմից: Վարդանյանը նաև եղել է խոշորագույն նվիրատուն՝ ներդնելով 5,4 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի նպատակն էր ստեղծել Գյումրու համար երկարաժամկետ սոցիալական և քաղաքաշինական նշանակություն ունեցող հանրային տարածք, որը կդառնար քաղաքի բնակիչների առօրյայի անբաժանելի մասը։ Ծրագրի մեկնարկի վաղ փուլում Ազնավուր հիմնադրամն իր աջակցությունն էր հայտնել նախաձեռնությանը՝ որպես գործընկեր մասնակցելով առաջին հիմնարար աշխատանքների իրականացմանը: Բարեկամության այգին ստեղծվել է որպես տարածք, որը միավորում է պատմական հիշողությունն ու ապագայի տեսլականը։ Այգու անվանումն ու գաղափարախոսությունը խորհրդանշում են բարեկամությունն ու համերաշխությունը՝ արժևորելով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո տարբեր երկրների և ժողովուրդների կողմից Հայաստանին ցուցաբերված համընդհանուր աջակցությունը։ Այսօր այգին, իրավամբ, դարձել է Գյումրու ամենասիրված հանրային տարածքներից մեկը՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան ժամանցային և մարզական ենթակառուցվածքներ։ Մասնավորապես, այգում ստեղծվել են մանկական խաղահրապարակներ, մարզական ու ատրակցիոնային գոտիներ, Գյումրու առաջին սքեյթ-հրապարակը և քաղաքի առաջին ձմեռային սահադաշտը, որն այսօր էլ շարունակում է մնալ բնակիչների և հյուրերի ամենասիրված ձմեռային ժամանցի վայրերից մեկը։ Այգում տնկվել է ավելի քան 650 ծառ։ Ծրագիրը նաև զգալի սոցիալական ազդեցություն է ունեցել՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և նպաստելով այգու տարածքում ձեռներեցության զարգացմանը։ Ծրագրի իրականացման ընթացքում հաջող համագործակցություն է ձևավորվել պետական, մասնավոր և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, մասնավոր բարերարների և Գյումրու բնակիչների միջև։ Այն դարձել է պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջող օրինակ։ Գյումրին առանձնահատուկ դեր ունի Ազնավուր հիմնադրամի համար։ Շառլ Ազնավուրի անունը սերտորեն կապված է երկրաշարժից հետո քաղաքի վերականգնմանն ուղղված մարդասիրական նախաձեռնությունների հետ, և մեզ համար մեծ պատիվ է շարունակել այս կարևոր ծրագրի զարգացումը։ Մենք բարձր ենք գնահատում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ և IDeA հիմնադրամի ջանքերով կատարված ծավալուն աշխատանքը։ Այսուհետ Ազնավուր հիմնադրամը նույն պատասխանատվությամբ և նույն արժեքների հիման վրա կշարունակի Բարեկամության այգու զարգացումը՝ պահպանելով դրա սկզբնական տեսլականը և ապահովելով, որ այն շարունակի ծառայել Գյումրու բնակիչներին ու քաղաքի հյուրերին որպես ժամանակակից, ներառական և կենդանի հանրային տարածք: Այգու նախագծի շրջանակում Հիմնադրամի լավ ընկեր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Հարությունյանի ուղղորդմամբ ու աջակցությամբ շարունակելու ենք այս աշխատանքը և վստահ ենք, որ կհասնենք բոլոր նախանշած նպատակներին, որոնց մասին կպատմենք առաջիկայում,- ասել է Ազնավուր հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։ Այսօր մեզ համար ամենակարևորը գործնականում տեսնելն է, թե ինչպես է այգին գնալով ավելի մեծ նշանակություն ձեռք բերում քաղաքի և նրա բնակիչների համար։Երբ երեխաներն իրենց տատիկների ու պապիկների հետ ոչ միայն գալիս են այստեղ ժամանակ անցկացնելու, այլև միասին տնկում են իրենց ծառը, իսկ հետո անպայման վերադառնում՝ այն խնամելու, դա, թերևս, մեր աշխատանքի ամենակարևոր արդյունքն է։ Հենց սա է Ռուբենը միշտ ցանկացել, որ այս ծրագիրը դառնա ընդհանուր, քանի որ մասնակից լինելու զգացողությունն այն հարազատ է դարձնում յուրաքանչյուր բնակչի համար և առանձնահատուկ կապ ստեղծում քաղաքի հետ։ Հենց Ռուբենի այս տեսլականն էլ հնարավորություն տվեց, որ այդքան ընկերներ և գործընկերներ համախմբվեն մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ Մենք ուրախ ենք, որ Ազնավուր հիմնադրամը շարունակելու է այգու վերակառուցումն ու զարգացումն այն նույն հայեցակարգով, որը դրված է այգու զարգացման հիմքում,- ասել է IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը: Ազնավուր հիմնադրամն առաջիկայում կներկայացնի Բարեկամության այգու հետ կապված հետագա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ շարունակելով զարգացնել այն որպես Գյումրու հանրային կյանքի, մշակութային և ընտանեկան ժամանցի կարևոր կենտրոն։ Ազնավուր հիմնադրամ, IDeA հիմնադրամ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գյումրու Բարեկամության այգու վերականգնման և զարգացման ծրագրի հետագա իրականացումը կստանձնի «Ազնավուր» հիմնադրամը
Գյումրու Բարեկամության այգու վերականգնման և զարգացման ծրագրի հետագա իրագործումն ստանձնել է «Ազնավուր» հիմնադրամը՝ հավատարիմ մնալով նախաձեռնության սկզբնական տեսլականին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Սյունիքի մարզում ոստիկանները մեթամֆետամին պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ երկու անձ կալանավորվել է
Hetq / 3 hours ago

Գիտնականները կոչ են անում ավելացնել գիտության ֆինանսավորումը․ բաց նամակ՝ Կառավարությանն ու ԱԺ-ին
Hetq / 3 hours ago

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
Hetq / 4 hours ago

Armenia Calls for Urgent Overhaul of EU Eastern Partnership at Warsaw Security Forum
Hetq / 4 hours ago
Related coverage

Զելենսկին Կանադայի վարչապետին հայտնել է, որ գործընկերները չեն նախազգուշացրել հրթիռների արձակման մասին
168 Jham / 40 minutes ago

Երևանի ավագանու անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Aravot / 46 minutes ago

Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում
168 Jham / 55 minutes ago

ԱՄՆ-ը շատ շուտով որոշում կընդունի Իրանի վերաբերյալ. Թրամփ
168 Jham / 56 minutes ago