«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս բավական կոշտ բառապաշարով էր խոսում հավաքականի մասին՝ հայտարարելով. «Թող մաքրվեն, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պատերազմի»։ Սակայն այս հայտարարության ֆոնին ուշագրավ է հենց մարզչի քաղաքացիության հարցը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մելիքյանը ՀՀ քաղաքացիություն չունի։ Մելիքյանն անձամբ է հրապարակային հարցազրույցում հայտնել, որ ունի Ուկրաինայի քաղաքացիություն և հանդես է եկել ուկրաինական անձնագրով։ Ստացվում է՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը «պատերազմ գնալու» բառապաշարով հայրենասիրության չափանիշներ է սահմանում ֆուտբոլիստների համար, մինչդեռ ինքն ունի այլ երկրի քաղաքացիություն։ Առանձին պարզաբանման կարիք ունի նաև նրա որդու կարգավիճակը։ Եթե նա ևս ՀՀ քաղաքացի չէ և այդ պատճառով չի ծառայել ու չի ծառայելու Հայաստանի զինված ուժերում, այդ հիմքով նրա վրա չի տարածվել կամ չի տարածվելու ՀՀ պարտադիր զինվորական ծառայության պահանջը։ Հայրենասիրության և «պատերազմ գնալու» մասին բարձրագոչ հայտարարությունները հատկապես պարտավորեցնող են, երբ դրանք հնչեցնում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալ Եղիշե Մելիքյանից, սակայն նա այդպես էլ չմեկնաբանեց իրեն առնչվող հարցերը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ է քննարկվել
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

Օձունի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին
ArmLur / Zhoghovurd / 48 minutes ago
Related coverage

Armenian, Omani Foreign Ministers discuss regional developments
Public Radio of Armenia / 24 minutes ago

Միրզոյանն Օմանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Sputnik Armenia / 25 minutes ago

COP17-ին ընդառաջ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի և Հայաստանի միջազգային պարտավորությունների տապալման վերաբերյալ հայտարարություն
Aravot / 27 minutes ago

«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 28 minutes ago