«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական քմահաճույքների արդյունքում հարուցված քրեական գործերի շրջանակներում այս պահին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը նախկինում հայտնի էր որպես ԱԱԾ «պադվալ», գտնվում են մի շարք հայտնի քաղաքական գործիչներ և նախկին բարձրաստիճան գործիչներ։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նրանք հիմնականում տարբեր խցերում են։ Մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոքր մենախցում է, առանձին խցում է գտնվում նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև առանձին է պահվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առանձին է պահվում նաև Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, միակն է նշված անձանցից, որը նույն խցում է գտնվում մեկ այլ կալանավորված անձի հետ։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 27-ին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման՝ իրավաբանների պնդմամբ շինծու մեղադրանքներով։ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 26-ին՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն առնչվող սին մեղադրանքներով։ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով, իսկ հետագայում մեղադրանք է ավելացվել նաև հարկերից խուսափելու մասով»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. ինչ հարցեր են քննարկվում
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

ՈւՂԻՂ. Թորոսյանը, ՆԳ փոխնախարարն ու ՔՊ խմբակցությունը նիստ են անում. ինչ կա օրակարգում
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

ՈՒՂԻՂ․ Շինարարների փողոցում իրավիճակը կրկին լարված է․ ինչ է կատարվում
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Գյումրիում Թուրքիայի քաղաքացին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago
Related coverage

🔴ՈւՂԻՂ․ Կոռուպցիա` քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. Ասուլիս
Yerkir / 1 hour ago

ԱԺ-ում քննարկում են Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները. ՈՒՂԻՂ
Aravot / 2 hours ago

Արցախցիների հարցերը ՔՊ-ն քննարկում է՝ սահմանափակելով ընդդիմության մասնակցությունը #ուղիղ
Pastinfo / 2 hours ago

ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամները հանդիպում են արցախցիների հետ #ուղիղ
Pastinfo / 3 hours ago