Պատգամավորի համար առանձնապես հուզիչ են եղել երեխաների հետ զրույցները։ «Երբ երեխաներին հարցնում էիր՝ «Ո՞րն է ձեր երազանքը», ասում էին՝ «Վերադառնալ Արցախ»։ Նրանք չէին ասում, թե ուզում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Նրանք ուզում էին վերադառնալ Արցախ»,- ասաց Մեզյուրը։