ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեի քննարկումների շրջանակում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ նպաստելու Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDCs) և հատուկ իրավիճակներում գտնվող այլ երկրների առաջնահերթությունների առաջմղմանը։ Պատվիրակությունը ընդգծել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացման, միջազգային աջակցության և ՄԱԿ-ի զարգացման համակարգի ամրապնդման, ինչպես նաև կայուն և դիմակայուն ենթակառուցվածքներում ներդրումների մոբիլիզացման կարևորությունը։ Հաղորդագրությունում նշվում է՝ որպես զարգացման ֆինանսավորման հարցերով LLDC խմբի համակարգող՝ Հայաստանը աջակցություն է հայտնել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ենթակառուցվածքային ներդրումների և ֆինանսավորման հատուկ մեխանիզմի ստեղծման հնարավորության ուսումնասիրմանը։ ՀՀ պատվիրակությունը նաև վերահաստատել է իր աջակցությունը Փոքր կղզի զարգացող պետություններին (SIDS)։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին՝ շեշտվել է, որ ջանքեր են գործադրվելու՝ ապահովելու հատուկ իրավիճակներում գտնվող երկրների առաջնահերթությունների պատշաճ արտացոլումը համաժողովի քննարկումներում։ Միաժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը ֆինանսավորելու առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին՝ նպաստելով նրանց ձայնի լսելիության ապահովմանը և կենսաբազմազանության ոլորտում գլոբալ գործողությունների առաջմղմանը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեի քննարկումների շրջանակում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ նպաստելու Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDCs) և հատուկ իրավիճակներում գտնվող այլ երկրների առաջնահերթությունների առաջմղմանը։ Պատվիրակությունը ընդգծել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացման, միջազգային աջակցության և ՄԱԿ-ի զարգացման համակարգի ամրապնդման, ինչպես նաև կայուն և դիմակայուն ենթակառուցվածքներում ներդրումների մոբիլիզացման կարևորությունը։ Հաղորդագրությունում նշվում է՝ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 9 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 10 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 10 hours ago
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 7 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 7 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 7 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 7 hours ago