Այս տարվա վերջին Ռուսաստանի բյուջեի պաշտպանական ծախսերը կմոտենան 17 տրիլիոն ռուբլուն (շուրջ 199 միլիարդ դոլար)։ Սա մոտ 40 տոկոսով ավելին է, քան այն գումարը, որը Ռուսաստանի կառավարությունն ի սկզբանե նախատեսել էր 2025 թվականի վերջին ընդունված հիմնական ֆինանսական փաստաթղթում։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս գումարը գրեթե համապատասխանում է 2027 թվականի բյուջեում նախատեսված ռազմական ծախսերի մակարդակին։ Bloomberg-ը սա համարում է կտրուկ շրջադարձ մեկ տարի առաջվա իրավիճակի համեմատ, երբ Մոսկվան նախատեսում էր զսպել ռազմական ծախսերի աճը՝ նպատակ ունենալով կրճատել բյուջեի դեֆիցիտը և վերականգնել պատերազմի ընթացքում սպառված պահուստները։ Գործակալությունը ռազմական ծախսերի այս տարվա աճը բացատրում է նրանով, որ Ալյասկայում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանգել է եզրակացության, որ Ռուսաստանի համար ընդունելի՝ պատերազմը դադարեցնելու համաձայնության հասնել չի հաջողվի, և անհրաժեշտ է ակտիվացնել ռազմական գործողությունները։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
Այս տարվա վերջին Ռուսաստանի բյուջեի պաշտպանական ծախսերը կմոտենան 17 տրիլիոն ռուբլուն (շուրջ 199 միլիարդ դոլար)։ Սա մոտ 40 տոկոսով ավելին է, քան այն գումարը, որը Ռուսաստանի կառավարությունն ի սկզբանե նախատեսել էր 2025 թվականի վերջին ընդունված հիմնական ֆինանսական փաստաթղթում։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս գումարը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 3 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 5 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 6 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 6 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 3 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 3 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 3 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 3 hours ago