Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ «Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։ Նախարարներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Վրաստանում` Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս–Փարիզ–Երևան) խորագրով կոնցեպտուալ հետահայաց ցուցահանդեսի բացումը։ Անդրադառնալով թանգարանային ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու երկրների ազգային թանգարանների միջև կապերի ամրապնդումն ու համագործակցության խթանումը՝ առաջարկելով կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ։ Կողմերը կարևորել են նաև ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը և վերահաստատել են մշակույթի ոլորտում սերտ համագործակցությունը շարունակելու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը։ Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել այնտեղ ամփոփված հայ մեծերի հիշատակին»,- նշված է հաղորդագրությունում։ The post Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ «Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում | factor.am
Infocom / 17 hours ago
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո Իրանն ավելի ժամանակակից զենք է ստացել | news.am
Infocom / 17 hours ago
ՔՊ-ականները դեմ են, որ Վեդիի մանկապարտեզներն անվճար լինեն. «Իմ հզոր համայնք» խմբակցություն
Infocom / 18 hours ago
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել | factor.am
Infocom / 18 hours ago
Related coverage

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 15 hours ago

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է․ Ermenihaber
ABC Media / 15 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 15 hours ago
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 16 hours ago