ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը տագնապահարույց է որակել Եմենի կառավարական ուժերի և հութի զինյալների միջև վերսկսված մարտերի հետևանքով Եմենում առաջացած ճգնաժամը, ընդգծելով, որ սեպտեմբերի կեսերին տեղահանվածների թիվը 76 հազար էր, իսկ այսօրվա դրությամբ գերազանցում է 200 հազարը: