ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարության պարտքը կմնա ՀՆԱ-ի 50%-ի նշաձողից ցածր (2025 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 47,2%-ը կամ բացարձակ թվերով՝ 14 մլրդ 41 մլն դոլար՝ խմբ.)։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով 2027 թվականի պետբյուջեի նախագիծը, որը հաստատվել է կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով։Հայաստանի ՀՆԱ–ն 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 6%–ով. վիճակագրությունՊետական պարտքի սպասարկմանը կուղղվի բյուջետային բոլոր ծախսերի մոտ 11%-ը։Ինչ վերաբերում է բյուջեի պակասուրդին, ապա 2026 թվականի բյուջեի նախագծի համեմատ այն 4,5%-ից կնվազի մինչև 3,4%, իսկ առաջիկա մի քանի տարիներին պետք է 2%-ից ցածր դառնա։Նշենք, որ 2027 թվականի պետբյուջեի նախագծում կառավարության պարտքի սպասարկման ծախսերը կազմում են 416,8 մլրդ դրամ կամ 1 մլրդ 142 մլն դոլար, այսինքն՝ բյուջեի ընդհանուր ծախսերի 10,24%-ը։ Բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կկազմեն 3 տրլն 604 մլրդ դրամ (շուրջ 10 մլրդ դոլար), ծախսերը (համայնքային բյուջեները չհաշված)՝ 4 տրլն 72 մլրդ դրամ (11,2 մլրդ դոլար)։ Եկամուտները կաճեն մոտ 17%-ով, ծախսերը՝ 12%-ով։ Բյուջեի պակասուրդը բացարձակ թվերով կկազմի 468 մլրդ դրամ կամ 1,3 մլրդ դոլար։ՀՀ իշխանությունները հույս ունեն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կրճատել մինչև 45%
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Առաջիկա տարիներին Հայաստանի պետական պարտքը կմնա ՀՆԱ–ի 50%-ից ցածր մակարդակում. ֆիննախ
2027 թվականին պետական պարտքի սպասարկմանը կուղղվի բյուջետային բոլոր ծախսերի 10%-ից մի փոքր ավելին (1 մլրդ 142 մլն դոլար)։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Суд признал неправомерным изъятие телефона Самвела Шахраманяна
Sputnik Armenia / 14 minutes ago

Անհետ կորածների ծնողները տեղյակ չեն եղել, որ ԴՆԹ տվյալներ են փոխանցվել Բաքվին. Հովսեփյան
Sputnik Armenia / 16 minutes ago

Родственники пропавших без вести выступили против отзыва исков к Азербайджану — Овсепян
Sputnik Armenia / 16 minutes ago

Մենք պարկեշտության դեֆիցիտ ունենք ՌԴ–ի հետ հարաբերություններում. Թաթուլ Մանասերյան
Sputnik Armenia / 19 minutes ago
Related coverage

Լուրեր 17:00 | 8.9 մլրդ դրամ՝ ճանապարհների, 500 մլն դրամ՝ բնակապահովման ծրագրի համար. մանրամասներ
Public Television of Armenia — 1Lurer / 20 minutes ago

Լրացուցիչ 500 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի համար
Hetq / 37 minutes ago

The community allocations provided to the budgets of communities from the state budget will be ensured on a non-repayable basis.
Noyan Tapan TV / 1 hour ago

Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստան-Բելգիա առևտրի պալատի գործարարների խմբին
Shant News / 1 hour ago