ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարության պարտքը կմնա ՀՆԱ-ի 50%-ի նշաձողից ցածր (2025 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 47,2%-ը կամ բացարձակ թվերով՝ 14 մլրդ 41 մլն դոլար՝ խմբ.)։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով 2027 թվականի պետբյուջեի նախագիծը, որը հաստատվել է կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով։Հայաստանի ՀՆԱ–ն 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 6%–ով. վիճակագրությունՊետական պարտքի սպասարկմանը կուղղվի բյուջետային բոլոր ծախսերի մոտ 11%-ը։Ինչ վերաբերում է բյուջեի պակասուրդին, ապա 2026 թվականի բյուջեի նախագծի համեմատ այն 4,5%-ից կնվազի մինչև 3,4%, իսկ առաջիկա մի քանի տարիներին պետք է 2%-ից ցածր դառնա։Նշենք, որ 2027 թվականի պետբյուջեի նախագծում կառավարության պարտքի սպասարկման ծախսերը կազմում են 416,8 մլրդ դրամ կամ 1 մլրդ 142 մլն դոլար, այսինքն՝ բյուջեի ընդհանուր ծախսերի 10,24%-ը։ Բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կկազմեն 3 տրլն 604 մլրդ դրամ (շուրջ 10 մլրդ դոլար), ծախսերը (համայնքային բյուջեները չհաշված)՝ 4 տրլն 72 մլրդ դրամ (11,2 մլրդ դոլար)։ Եկամուտները կաճեն մոտ 17%-ով, ծախսերը՝ 12%-ով։ Բյուջեի պակասուրդը բացարձակ թվերով կկազմի 468 մլրդ դրամ կամ 1,3 մլրդ դոլար։ՀՀ իշխանությունները հույս ունեն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կրճատել մինչև 45%
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Առաջիկա տարիներին Հայաստանի պետական պարտքը կմնա ՀՆԱ–ի 50%-ից ցածր մակարդակում. ֆիննախ
2027 թվականին պետական պարտքի սպասարկմանը կուղղվի բյուջետային բոլոր ծախսերի 10%-ից մի փոքր ավելին (1 մլրդ 142 մլն դոլար)։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

«Աէրոֆլոտը» երկարաձգել է Կրասնոդարից դեպի Գյումրի թռիչքները
Sputnik Armenia / 16 minutes ago

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան
Sputnik Armenia / 27 minutes ago

Генсек ООН Гутерреш 15-16 октября посетит Ереван
Sputnik Armenia / 32 minutes ago

"Аэрофлот" продлил рейсы Краснодар — Гюмри
Sputnik Armenia / 39 minutes ago
Related coverage

Ինչո՞ւ է ջրի գինը 0 դրամ գրվում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 13 minutes ago

Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ իշխանությունների կողմից չօգտագործված կապիտալ
168 Jham / 58 minutes ago

Ավինյանը կստանա առնվազն 2 մլն 80 հազար. ավագանին սահմանեց գործակիցները
Azatutyun / 1 hour ago

Այդ «բուտկչիների» վճարած հարկերով բարձր աշխատավարձ ու բարձր պարգևավճար եք ստացել և հիմա էլ ստանալու եք. ավագանու անդամ
Aravot / 1 hour ago