Թե Հայաստանում, թե Իրանում TRIPP-ի գործընթացների շուրջ կա բավարարվածություն, այսօր խորհրդարանում հայտարարեց Թեհրանից վերադարձած արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով այնտեղ հանդիպել էր նախագահին, արտգործնախարարին ու խորհրդարանի խոսնակին: «Իրանում, առնվազն իմ տպավորությամբ, TRIPP-ի շուրջ այն աղմուկը, որ կա հայաստանյան որոշ մեդիառեսուրսների, ընդդիմադիր շրջանակների կողմից միտումնավոր, ամենևին չի համապատասխանում իրականությանը: Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացում մեր կողմից...