ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված, կա՛մ իրացված է տեղական շուկայում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրներ դեռ ունենք արտահանման ծավալների առումով։Նա նաև հայտարարեց, որ 2025 թվականի համեմատ դեպի Եվրամիություն հայկական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է ավելի քան 69 տոկոսով, որի մեջ իր մեծ բաժինն ունի գյուղմթերքը։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՀ–ում ամբողջ գյուղմթերքը կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված, կա՛մ իրացված. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար վստահեցնում է, որ ընդդիմության կանխատեսումները չեն իրականացել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Почему затягивается выдача карабахцам гражданства РА – поясняет замглавы МВД Армении
Sputnik Armenia / 35 minutes ago

19 մլն դրամ՝ բեյջի թել դատարկելու համա՞ր. ընդդիմադիրները բացահայտել են COP 17–ի ծախսերը
Sputnik Armenia / 38 minutes ago

Պակիստանում գնացք է դուրս եկել ռելսերից. մահացածներ և տուժածներ կան
Sputnik Armenia / 40 minutes ago

Сожженные машины и десятки задержанных: в Баку не утихают протесты из-за хиджаба
Sputnik Armenia / 46 minutes ago
Related coverage

Արցախցիների հարցերը ՔՊ-ն քննարկում է՝ սահմանափակելով ընդդիմության մասնակցությունը #ուղիղ
Pastinfo / 17 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Alpha News / 18 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե իմանայի, որ վարչապետը գալու է, կգնայի». ՔՊ-ից հեռացված Օրդյանը՝ մանրամասներ է հայտնում
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Թիվ 1 պատասխանատուն էլ, մեղավորն էլ ՔՊ-ն է, իրենցից ավելի մեծ շոու իրականացնող չկա. Արամ Վարդեւանյան
Pastinfo / 20 minutes ago