A A Պաշտոնական Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աջակցիր «Ա1+»-ին ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Էրեբունի-Երևան 2808 տոնակատարության և նախապատրաստական աշխատանքների շրջանակում Երևանի մի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։ Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24։00-ն, փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող` Պուշկինի և Տերյան փողոցների հատվածները։ Ժամը 10։00-ից մինչև 20։00-ն փակ կլինի Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Արամի փողոցի խաչմերուկն ընկած հատվածը։ Հոկտեմբերի 9-ին Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում անցկացվելիք տոնական միջոցառմամբ և նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։ Նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին։ Տոնական միջոցառումը կավարտվի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։00-ին, իսկ բեմի ապամոնտաժումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն։ Հորդորում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։ Հ1-ի տնօրենն ու փոխտնօրենը նկատողություն են ստացել պատերազմի տարելիցին տոնական համերգ հեռարձակելու համար Փողոցային պայքար էլ կսկսենք, եթե եկեղեցին պաշտպանելու կարիք լինի. Քոչարյան Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Եթե ՀՀ ժողովուրդը որոշի ինձ կախաղան անել, ես էդ պարանը կգցեմ իմ վիզը․ Փաշինյանը կրկին նյարդայնացավ