news.am Շաքիում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման հետ կապված թերացումներ եղել են, և դրանք հետևանքներ են ունենալու։ Հոկտեմբերի 7-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Սակայն այդ մասին մանրամասն հնարավոր կլինի խոսել ծառայողական քննության ավարտից հետո»։ «Ադրբեջանցի զինվորի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել միայն ծառայողական քննության և քննչական գործողությունների ավարտից հետո»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։ Ադրբեջանցի զինծառայողը հոկտեմբերի 1-ին կրակել է Շաքի գյուղի բնակչուհու վրա։ Վիրավորում ստացած կինը երեք անչափահաս երեխաների մայր է։ 12 և 15 տարեկան նրա երեխաները նույնպես բուժօգնության են դիմել․ 12-ամյա երեխայի մոտ արձանագրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, 15-ամյա երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։ The post Թերացումներ եղել են ու հետևանքներ կլինեն. Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին | news.am appeared first on Infocom .