Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանն ընդգծել է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։ Նշելով, որ Թուրքիան միշտ պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներ սկսելու ջանքերին, Էրդողանը նշել է լուծմանը միտված դիվանագիտական ​​նախաձեռնությունների կարևորությունը։ Մյուս կողմից, Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ և իր շնորհավորանքներն է հայտնել Դումայի ընտրություններում վերջինիս կուսակցության հաջողության կապակցությամբ։ Հավելենք, որ այս զրույցը տեղի է ունենում Սև ծովում թուրքական պատկանելիություն ունեցող նավերի հետ կապված մի շարք միջադեպերից հետո։Երկուշաբթի օրը թուրքական սեփականության Royad Mammadov նավը, որը ուկրաինական ցորեն էր տեղափոխում Իտալիա, Ռումինիայի ափերի մոտ հրդեհվել և խորտակվել է։ Ռումինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավը խոցվել է անօդաչու թռչող սարքի կողմից։ Բացի այդ, Բուլղարիայում Սև ծովի բացառիկ տնտեսական գոտում անօդաչու սարքերի հարվածի ենթարկված նավից էլ փրկվել է 18 նավաստի՝ Թուրքիայի 11 և Հնդկաստանի 7 քաղաքացի, մինչդեռ երկրորդ՝ խորտակված նավի անձնակազմի անդամները շարունակում են անհետ կորած մնալ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի