Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարություն մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։ Նախարարներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Վրաստանում` Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը (ԹիֆլիսՓարիզԵրևան) խորագրով կոնցեպտուալ հետահայաց ցուցահանդեսի բացումը։ Անդրադառնալով թանգարանային ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու երկրների ազգային թանգարանների միջև կապերի ամրապնդումն ու համագործակցության խթանումը՝ առաջարկելով կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ։ Կողմերը կարևորել են նաև ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը և վերահաստատել են մշակույթի ոլորտում սերտ համագործակցությունը շարունակելու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը։ Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել այնտեղ ամփոփված հայ մեծերի հիշատակին,- նշվում է հաղորդագրության մեջ:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

The Spelling of Sovereignty: Armenia’s Future Depends on Reclaiming Its Classical Script
Hetq / 1 hour ago

Ինքնիշխանութեան Ուղղագրութիւնը. Հայաստանի Ապագան Կախեալ է Դասական Գրելաձեւին Վերականգնումէն
Hetq / 1 hour ago

Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Hetq / 10 hours ago

Անտառի պահապանը #shorts #Դիլիջան #անտառ #Հայաստան
Hetq / 11 hours ago
Related coverage

1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
Sputnik Armenia / 30 minutes ago

10 մարզերում թեժ քարոզարշավ է. ինչ իրավիճակ է ՏԻՄ ընտրություններից առաջ
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Ինչ է սպասվում այսօր ԱԺ-ում. կառավարությունը արտահերթ նիստ է անում
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Уиткофф и Кушнер пока отложили визит в Москву – СМИ
Sputnik Armenia / 1 hour ago